Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

ՌԴ-ն պարզաբանում է

ՌԴ-ն պարզաբանում է
28.01.2016 | 11:10

ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունը պարզաբանում է Հայաստանից կաթնամթերքի արտահանման սահմանափակումները. «Հաշվի առնելով ԶԼՄ-ներով տարածված թյուր տեղեկատվությունը, որ «Ռոսսելխոզնադզոր»-ի կողմից կիրառվել են Հայաստանից կաթնամթերքի արտահանման սահմանափակումներ, ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունը հարկ է համարում տեղեկացնել, որ նշված սահմանափակումները չեն տարածվում ջերմային մշակման ենթարկված կաթնամթերքի ներմուծման վրա»: Ջերմամշակում չանցած կաթնամթերքի նկատմամբ նման սահմանափակումները գործել են նաև նախկինում:

Դիտվել է՝ 2150

Մեկնաբանություններ